21/02/2021 12:46
Չեմ կարծում, թե քննությունը շանս կունենա ինչ-որ բան ապացուցելու. փաստաբանը՝ Վարագյանի ահազանգի մասին
Նման բաներն անթույլատրելի են, Aysor.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ մեկնաբանելով հայտնի ֆեյքի գործով ձերբակալված 4 անձանց ամեն գնով նստացնելու վերաբերյալ դատարանի նախագահի պատվերը՝ դատավորին:
Հիշեցնենք, որ խնդրի մասին ահազանգել էր «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության ղեկավար Վահագն Վարագյանը:
Փաստաբանը չի կարծում, թե Վարագյանի ասածը կապացուցվի. «Չեմ ուզում առաջ ընկել, բայց կասկածում եմ, որ կապացուցվի: Ո՞նց եք պատկերացնում, որ դատավորն ու դատարանի նախագահը նման ցուցմունք տան ու հաստատեն: Չեմ կարծում, թե քննությունը շանս կունենա ինչ-որ բան ապացուցելու: Վստահ եմ, որ դատավորն էլ, դատարանի նախագան էլ կասեն, որ խոսքը դրա մասին չէ»:
Նշվածին զուգահեռ՝ փաստաբանն ընդգեց նաև, որ այդ ամենի վերաբերյալ հանրության շրջանում վերջնական տպավորություն կձևավորվի:
Իսկ ի՞նչ սպասել ու ակնկալել դատարանի այսօրվա նիստից՝ Աթանեսյանը հարցը չմեկնաբանեց, բայց հույս հայտնեց, որ արդարացի որոշում կլինի: