22/02/2021 09:51
Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով. ադրբեջանական կողմն արգելել է
Փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում:
Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ:
Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:
Նշենք, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ: