22/02/2021 12:28
Հարուցված քրեական գործն իր մեջ ունի զրո տրամաբանություն. Կարեն Բեքարյան (Տեսանյութ)
Իրականում նախաքննության պրոցեսը, հարուցված քրեական գործն իր մեջ ունի զրո տրամաբանություն, երբ դու չես հասկանում գործի էությունը, չես հասկանում՝ ինչ է հետապնդվում, տեսնում ես, որ չկա տրամաբանություն, շատ պարզ հասկանում ես, որ մոտիվացիան լրիվ ուրիշ տեղ է, դուրս գալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը։
«Կան նախքննական գաղտնիքի հետ կապված որոշակի դրույթներ, հետևաբար, ինչ-որ դետալների մեջ չեմ մտնի», - ասաց Կարեն Բեքարյանը՝ նշելով, թե հույս ունեցել է, որ արդար քննության տարբերակ կլինի։