22/02/2021 11:08
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 104 դեպք, մահացել է 5 մարդ
Հայաստանում փետրվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 170 506 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 104-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 162 098 (+104) մարդ, այս պահին բուժվում է 4438 (-5):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3970 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3167 (+3), իսկ այլ պատճառներով՝ 803 (+2):
Վերջին մեկ օրում մահացել է 5 մարդ: