22/02/2021 11:26
Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Արա Սաղաթելյանին կալանավորեցին երկու ամսով ֆեյք օգտատերի հաշիվը հնարավոր օգտագործելու մեղադրանքով: Չեմ կիրառել այդ բառապաշարը. «խայտառակ» ու նման բաներ (Սաքունցի սիրածն է), բայց հիմա ասեմ.
Սա Հայաստանի արդարադատության ամենախայտառակ օրերից է: Կալանքը բացարձակ իրավաչափ չէ ու որևէ արդարացում չունի:
Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին:
Էն խելոքներին, որ ծիծաղում էին նախորդ գրառմանս տակ (թե բա մարդ ես գտել քաղբանտարկյալ կոչելու) առաջարկում եմ report անել ու պահանջել փակել Սաղաթելյանին վերագրվող ֆեյք օգտատերի հաշիվը: Թե՞ ուղղակի դզում է ձեզ ոչ դուրեկան մարդկանց բանտ գցելը ու սա հարմար պատրվակ է:
P.S. Հա, ու ասեմ ձեզ. սա օպերացիայի առաջին փուլն է: Բուն նպատակը Սաղաթելյանի ու Բեքարյանի համակարգիչների առգրավումն էր: Շատ շուտով կսկսվի իրենց անձնական նամակագրության ու փաստաթղթերի слив֊ը»: