22/02/2021 11:40
Երևանը հայտարարել է ռուսական ռազմաբազայի մի մասը Հայաստանի արևելք վերաբաշխելու հնարավորության մասին
Երևանն ու Մոսկվան աշխատում են, մշակում են Հայաստանի արևելք ռուսական 102-րդ ռազմաբազայի որոշակի ռազմական կազմի վերաբաշխման հնարավորության հարցը: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Հավանաբար, ավելի ճիշտ է խոսել ռուսական ռազմաբազայից որևէ զորակազմի վերաբաշխման հնարավորության մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը) դեպի Հայաստանի արևելյան ուղղություն, և այս համատեքստում ընթանում է հարցի համապատասխան համատեղ ուսումնասիրություն», - ասել է նախարարը:
Բացի այդ, նրա խոսքով՝ լրացուցիչ գործառույթներ են վերապահված Հայաստանում ռուս սահմանապահներին:
«Իրոք, ռուս սահմանապահներին վստահված են լրացուցիչ գործառույթներ՝ Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանի անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Կասկած չունեմ, որ մեր պետությունների սահմանային ծառայությունների միջև հաստատվել է սերտ և արդյունավետ համագործակցություն, անկասկած, Հայաստանում ռուս սահմանապահներին վերապահված բոլոր առաջադրանքները կկատարվեն ամենաբարձր մակարդակով», - ասել է Հարությունյանը:
«Ղարաբաղում հակամարտությունից առաջ Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության անձնակազմը պատասխանատու էր Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող Անկախ Պետությունների Համագործակցության սահմանի անվտանգության և պաշտպանության ապահովման խնդիրների կատարման համար: Այսօր իրավիճակը էապես փոխվել է», - նշել է նախարարը: