22/02/2021 18:13
Ռուսական KYB դրոն-կամիկաձեն 2021 թվականին կավարտի փորձարկումները
ZALA Aero-ի (Կալաշնիկովյան ընկերությունների խմբի մաս) կողմից մշակված առաջին մարտական KYB անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) պետական փորձարկումները կավարտվեն այս տարի: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով «Կալաշնիկովի» մամուլի ծառայությանը:
KYB-ն առաջին անգամ ցուցադրվել է Արաբական Միացյալ Էմիրություններում՝ IDEX 2019 զենքի միջազգային ցուցահանդեսում:
Ներկայումս մշակման փուլում է KYB-Է մոդիֆիկացիան: Այս սարքի վրա աշխատանքների ավարտը նախատեսվում է ընթացիկ տարում:
Ըստ մամուլի ծառայության՝ հարվածային ԱԹՍ-ներով հետաքրքրված են այլ երկրներ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից: