22/02/2021 12:03
Վաղարշակ Հարությունյան. Հայաստանը կապահովի Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը
Հայաստանը կկարողանա ապահովել Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան անցնող տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Նախ և առաջ ես կցանկանայի անմիջապես նշել, որ «միջանցք» տերմինի օգտագործումը սխալ է, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերին», - ասել է Հարությունյանը:
Ըստ նրա, համաձայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության, որը թվագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, միայն Լաչինն է միջանցք, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, մնացած բոլոր դեպքերում խոսքը միայն տրանսպորտային հաղորդակցությունների մասին է:
«Պատասխանելով ներկայացված հարցին՝ կարող եմ ասել, որ Հայաստանը, իր պարտավորություններին համապատասխան, կապահովի վերը նշված տրանսպորտային հաղորդակցության անվտանգության պահանջների պահպանումը: Բանակը դրա պաշտպանության մեջ ներգրավելու հարցը ներկայումս դրված չէ, և տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը, կրկին եռակողմ հայտարարության համաձայն, վստահված է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության մարմիններին», - ասել է նախարարը: