22/02/2021 11:28
Հայաստանի պաշտպանության նախարարը երկրում ռուսական երկրորդ ռազմաբազայի տեղակայումն անհրաժեշտ չի համարում
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը РИА Новости-ն տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրում երկրորդ ռուսական ռազմաբազան տեղակայելու անհրաժեշտություն չի տեսնում:
«Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում Ռուսաստանի զինված ուժերի լրացուցիչ ռազմական կազմի տեղակայմանը, կարծում եմ, որ այդպիսի անհրաժեշտություն չկա, և, այո, մեր պետությունների միջև այս պահին գոյություն ունեցող նորմատիվ իրավական դաշտը որոշում է կարգավիճակը և կարգավորում միայն մեկ ռուսական բազայի գործունեությունը», - ասել է նա: