22/02/2021 10:47
Տեխասում ցրտից մահացած երեխայի ընտանիքը 100 միլիոն դոլարի դատական հայց է ներկայացրել
ԱՄՆ-ում ցրտից մահացած 11-ամյա տղայի ընտանիքը Տեխասի էներգիայի կարգավորիչի և Entergy Corporation էներգետիկ ընկերության դեմ 100 միլիոն դոլարի դատական հայց է ներկայացվել: Այս մասին փետրվարի 22-ին հայտնել է ABC News-ը:
Քրիստիան Պավոն Պինեդայի ընտանիքը դատական հայց է ներկայացրել Տեխասում սառնամանիքի ժամանակ տղայի մահից հետո: Ենթադրվում է, որ երեխան մահացել է գերսառեցումից այն բանի պատճառով, որը տան հոսանքը և ջեռուցումն անջատել էին:
Նշվում է, որ տղայի մահվան պատճառը դեռ պաշտոնապես պարզված չէ: Միևնույն ժամանակ, մահացած երեխայի հարազատները կարծում են, որ պետական էներգետիկ կարգավորիչը և Entergy Corporation-ը պետք է փոխհատուցում վճարեն «մարդասպանության համար»:
Մահացած տղայի ընտանիքի ներկայացրած հայցում ասվում է, որ էներգիայի կարգավորիչը և ընկերությունը նախապես գիտեին առաջիկա կտրուկ ցրտելու մասին, բայց կանխարգելիչ միջոցներ չէին ձեռնարկել վթարներից խուսափելու համար: Դատական գործընթացում ասվում է, որ կտրուկ ցրտի մասին կանխատեսումը հայտնի էր եղանակի վատթարացումից առնվազն մեկ շաբաթ առաջ:
Ընտանիքը նաև բողոքել է, որ բնակիչները չեն զգուշացվել էլեկտրամատակարարման երկարատև անջատման մասին: Այս առումով, շատերն ի վիճակի չէին նախօրոք պատրաստվել առաջիկա վտանգավոր պայմաններին, ասվում է հայցադիմումում: