22/02/2021 19:35
Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 11 միլիոնը
Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 14 199 դեպք: Երկրում COVID-19 տառապող հիվանդների ընդհանուր թիվը հասել է 11 005 850-ի:
Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
24 ժամվա ընթացքում երկրում մահացել է կորոնավիրուսով հիվանդ 83 բուժառու: Ընդհանուր առմամբ, Հնդկաստանում գրանցվել է COVID-19 հիվանդության հետևանքներից 156 385 մահ: