«Ես դեռ նրան սպասում եմ ու երևի մինչև կյանքիս վերջ էլ սպասեմ». Մատաղիսում զոհված հերոս եղբոր գրպանում հավանած աղջկա՝ իր ձեռքով նկարած նկարն էր

22/02/2021 17:44

«Ես դեռ նրան սպասում եմ ու երևի մինչև կյանքիս վերջ էլ սպասեմ». Մատաղիսում զոհված հերոս եղբոր գրպանում հավանած աղջկա՝ իր ձեռքով նկարած նկարն էր


2001 թվականի մայիսի 29-ին ծնված Ղազար Սուրենի Սրուխանյանը բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիս 10-ին: Մատաղիսի 111 դիրքի ավագ, կրտսեր սերժանտը 1 տարի 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվում է պատերազմը: Օրեր շարունակ անհանգստության ու անորոշության մեջ գտնվող ընտանիքը բաղձալի զանգը ստանում է հոկտեմբերի սկզբին:

«Սեպտեմբերի 27-ին ինքը դիրքերում էր ու միանգամից ներգրավվում է թեժ մարտերում: Ուրախ էր, ծիծաղը շուրթերին, այնպես էր խոսում, կարծես պատերազմի մեջ չէր... Ես գիտեմ, որ թուրքից ամեն ինչ սպասելի է, որ նա դարանակալ ու ոխակալ է, բայց մինչև վերջին օրը հույսս չեմ կորցրել, որ եղբորս բան չի պատահի», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց մերօրյա հերոսի քույրը՝ Էլեն Սարուխանյանը։

Քույր ու եղբայր վերջին անգամ զրուցել են հոկտեմբերի 5-ին. Ղազարն Էլենին էր զանգել՝ ծնունդը շնորհավորելու:

«Մատաղիսից հեռու ենք, մեզ ապահով տեղ են բերել», - քրոջը հանգստացրեց զինվոր եղբայրն ու այս անգամ շուրջ մեկ ժամ խոսեց ու անկեղծացավ:

«Ասեց, որ ամեն օր իրեն լեյտենանտի կոչում են առաջարկելիս եղել, բայց հրաժարվել է: Սերժանիտի կոչումն էլ չէր ուզում, քանի անգամ մերժել էր, բայց հակառակ իր մերժումներին՝ կրտսեր սերժանտ տվեցին... Մինչև հոկտեմբերի 5-ն իրենք թեժ կռիվների մեջ են եղել, հետո հերթափոխ էին իրականացրել, գնացել էին հանգստանալու ու նորից առաջնագիծ բարձրանալու... Երկար ժամանակ էր, որ չէինք խոսել, կարոտել էինք միմյանց: Եղբայրս, որքան էլ ամուր է, միևնույն է՝ իր վրա շատ էր ազդել զինընկերների մահը: Իրենց նահանջ են տված եղել: Պատմում էր, որ չորս կողմը վիրավորներ են եղել, ու տղաները չգիտեին՝ փախչե՞լ, թե՞ մնալ ու վիրավորներին օգնել... Սարսափելի վիճակ է եղել: Ինձ հույս էր տալիս, ասում՝ «ամեն ինչ լավ ա լինելու, պիտի գամ, այլ տարբերակ չկա»... Իրար հետ շատ կապված ենք, իրարից գաղտնիքներ չունենք: Վստահելի ընկեր է իմ համար, ցանկացած հարցով կարող եմ հետը խոսել, ու դրա մասին միայն երկուսով իմանայինք, նույնիսկ ծնողներս չիմանային։ Մեզ ճանաչողներն ասում են, որ մենք քույր ու եղբոր իսկական օրինակ ենք, որ մեր նման կապված, իրար նվիրված շատ քչերն են լինում», - կարոտով հիշեց զրուցակիցս:

Ղազարի մանկության ընկերը «Եղնիկներում» էր ծառայում, պատերազմի օրերին կորցրել էր աչքը: Երբ քույրը տեղեկացրեց ընկերոջ հետ կատարվածը՝ Ղազարը հուզվեց, նեղվեց, բայց վայրկյաններ անց իրեն ու քրոջը մխիթարեց:

«Մարդիկ կան՝ երկու աչքն էլ վրեն է, բայց տեսնել չեն կարող, ողջ չեն, ո՞ւմ է պետք... Չգիտեր, որ իրեն էլ նույն ճակատագիրն է սպասվում», - արտասվելով ասաց Էլենը։

Հոկտեմբերի 8-ի առավոտյան էլ մայրիկի հետ է խոսել, նրա միջոցով հորն ու քրոջը բարևներ փոխանցել: Այնուհետև, մինչև հոկտեմբերի 12-ն ընտանիքը որդուց տեղեկություն չի ունեցել...

Նկատում եմ՝ զրույցի ամբողջ ընթացքում Էլենը եղբոր մասին «զոհվել» բառը չի օգտագործում: Ավելին՝ ներկայով է պատմում, այնպես, կարծես հենց կողքին նստած հարազատի մասին է խոսում:

«Ամսի 12-ին զանգահարեցին մեզ, սկզբից չասեցին իրականությունը, միայն ասեցին, որ վիրավորներ են բերել, գնանք: Հասկացանք, որ ինչ-որ բան այն չի... Հայրս գնաց հիվանդանոց, բայց ճանապարհին նրան ասել էին, թե ինչ է եղել: Մենք հետո իմացանք, որ հոկտեմբերի 11-ին արդեն նրան Հայաստան բերած են եղել, փաստորեն, դեպքը տեղի է ունեցել 8-12-ն ընկած հատվածում... Այս ընթացքում շատ եմ փորձել փնտրել մարդկանց, որոնք այդ օրերին իր կողքին են եղել: Շտաբի պետի հետ կարողացա խոսել, իմացա, որ այդ դեպքի ժամանակ միասին են եղել», - մանրամասնեց հերոսի քույրը։

Առաջադրանք են կատարել՝ բարձունք պետք է գրավեին: Այդ պահին երեքով են եղել, երկուսը վիրավորվել են, Ղազարն՝ անմահացել... Այնինչ, ժպիտը շուրթերին տղան միշտ լավատես էր ու վստահեցնում էր՝ «կգամ, անպայման կգամ, բայց հիշեք, որ ամեն բան այս կյանքում ժամանակավոր է»:

Ղազար Սարուխանյանը Տավուշից է, սահմանամերձ Կոթիից: Դպրոցն ավարտելուց հետո ծնողների հետ տեղափոխվել էր մայրաքաղաք՝ ուսանող քրոջ մոտ: Հավանաբար այն գիտակցումը, որ շուտով պետք է ծառայության մեկներ ու ուսումը կիսատ կմնար, նրան հետ էր պահում համալսարան ընդունվելու մտքից: Իր համար աշխատանք էր գտել՝ սննդի կետերից մեկում խորոված էր պատրաստում:

Մեկնելուց առաջ նաև պատրաստվել, 10-ից 10 էր ստացել ու վարորդական իրավունք ձեռք բերել: Թեև, որպես զինվորական, մեքենայի ղեկին նստել չէր ուզում:

«Այսպես ես մեկ հոգու համար եմ պատասխանատու՝ միայն իմ, իսկ եթե ղեկին լինեմ, մեքենայում գտնվող բոլոր զինվորների համար պիտի պատասխանատվություն կրեմ», - գիտակցում էր նա:

Հավատում էր ճակատագրին, հենց դրա համար էլ զորակոչվելիս, քրոջ խոսքով, «ուչեբկա» չուզեց քաշել.

«Ճակատիս ինչ գրած է, դա էլ կլինի», - ասաց նա ու միանգամից «ընկավ» Մատաղիս: Ամիսներ անց՝ 2020-ի փետրվարին նրան ուղարկեցին Հոկտեմբերյան՝ սերժանտական դասընթացների: Հարազատները վերջին անգամ նրան հենց այդ ժամանակ են տեսել:

Արդեն իսկ ապագայի հետ կապված ծրագրեր ուներ. զորացրվելուց հետո պատրաստվում էր բացը լրացնել ու ԲՈՒՀ ընդունվել... Վստահ էր՝ պատերազմի մասնակից լինելն առավելություն կդիտվեր ու ընդունելության համար պարապելու վրա ժամանակ չէր կորցնի: Դպրոցում ընդունակ, լավ սովորող աշակերտ է եղել, դասը սերտելու համար նրան ժամեր պետք չէին, բավական էր ուղղակի դասարանում ուսուցչին ուշադիր լսել:

«Ուզում եմ, որ գյուղից վառոդի հոտը վերանա, մանուկներն ապրեն ու մեծանան խաղաղ երկնքի տակ» հայրենասիրական թեմայով շարադրության մեջ ընդգծել էր Ղազարն, ով հանուն այդ խաղաղության էլ իր կյանքը զոհեց:

Գյուղ վերադառնալու ցանկություն չուներ, Երևանում տուն էր ուզում գնել: Էլենն արտասվելով մեջբերում է եղբոր խոսքերը.

««Գամ, կպնենք գործին, մի տուն առնենք: Մինչև տուն չառնենք, քեզ չեմ պսակելու, կույրիկ» (քույրիկի փոխարեն քրոջը հաճախ այդպես էր դիմում՝ կրկնօրինակելով բարեկամներից մեկին - հեղ.): Գյուղը շատ է սիրում, հաստատ գյուղից չէր կտրվի, իր ընկերները, դասընկներները՝ բոլորն այնտեղ են: Ուղղակի այնտեղ աշխատանք չկա, դրա համար էլ նրան քաղաքն է ձգում»:

Մայրն, ով առանց որդու զանգի մեկ օր անգամ չէր դիմանում, հիմա իր մեջ ուժ է գտել ու միակ դստերն է մխիթարում:

Մեծ էր Ղազարի սերը գեղանկարչության հանդեպ: Ծառայության ընթացքում հաճախ է մատիտը ձեռքը վերցրել. նկարում էր միայն ամենասիրելիներին՝ հարազատ գյուղը, սիրած աղջկան... Երբ նրա մարմինը գտան, գրպանում սիրելիի՝ իր ձեռքով նկարած նկարն էր՝ խնամքով պահված զինվորական գրքույկի մեջ:

«Հավանած աղջիկ ուներ, բայց նրան դեռ չէր ասել իր զգացմունքների մասին: Մտածում էր՝ վերադարձից հետո կասի: Երբ իր իրերը մեզ տվեցին, զինվորական գրքույկի մեջ այդ աղջկա նկարն էր դրված՝ գլխարկով, կանաչ աչքերով, ուսերին թափված մազերով: Այդ նեղ օրերին այնքա՜ն խնամքով է այդ նկարը պահել, որ հանկարծ չճմրթվի, չկեղտոտվի, չպատռվի», - արտասվելով պատմում է Էլենը։

Աղջիկն իրենց գյուղից է: Հերոսը մտածում էր՝ երբ վերադառնա, զգացմունքը կխոստովանի, նրան էլ գյուղից քաղաք կտեղափոխի, կսովորեն, կաշխատեն ու ընտանիք կկազմեն: Քույրը վստահ է՝ բարի ու նվիրված զավակը, ընկերն ու եղբայրը նույնքան նվիրված և հոգատար ամուսին ու հայր կլիներ, դա նրա բնույթն էր:

Ղազար Սարուխանյանը հուղարկավորվել է հարազատ Կոթիում՝ Սարուխանյանների ընտանեկան գերեզմանատանը, պապիկի կողքին:

«Ես Աստծուն շատ եմ հավատում, ու նույնիսկ հիմա ինձ թվում է, թե եղբորս մասին չեմ խոսում, այս ամենն ինձ հետ չի կատարվում: Ես դեռ նրան սպասում եմ ու երևի մինչև կյանքիս վերջ էլ սպասեմ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց միակ եղբորը կորցրած քույրը։

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:14 ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը Այսօր, 21:40 Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել Այսօր, 21:08 Հայրս բավական տգեղ պատասխաններ է հնչեցրել, ներողություն եմ խնդրում. Տիգրան Ավինյան Այսօր, 20:42 Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ. Թաթոյան Այսօր, 20:24 Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում հիվանդությունների նոր միջազգային դասակարգման 11-րդ վերանայման մեջ Այսօր, 19:57 Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներ Այսօր, 19:33 ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր Այսօր, 19:26 Անահիտ Մանասյանը Գյումրիում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. քննարկել մարզում ՄԻՊ տարբեր ոլորտներում առկա խնդիրները Այսօր, 19:06 Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան Այսօր, 18:57 ՄԻՊ ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում Այսօր, 18:49 Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել Այսօր, 18:28 Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ Այսօր, 18:17 Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել Այսօր, 17:46 Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև Այսօր, 17:42 130 000 դրամի աջակցություն՝ սահմանամերձ Ջաղացաձոր համայնքում 24 ամենախոցելի տնային տնտեսություններին. ԿԽՄԿ Այսօր, 17:34 Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ, բջջային կապ, հավելվածներ՝ «RED»փաթեթում Այսօր, 17:04 Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում Այսօր, 16:54 Սրբուհի Գալյանը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը Այսօր, 16:46 Տոնական օրերին մի՛ չարաշահեք աղը. Առողջապահության նախարարություն Այսօր, 16:35 Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն Այսօր, 16:32 Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում. Փաշինյանի նախկին օգնական Այսօր, 16:17 Եթե խոսում ենք «արկածախնդրությունից», հասկանանք՝ ե՞րբ սկսվեց այն, ո՞ւմ օրոք, ԼՂԻՄ-ից դուրս յոթ, վեց կամ հինգ շրջանների համար թափված արյունը ո՞ւմ ձեռքերին է. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 16:01 Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին Այսօր, 15:55 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում և մարզերում Այսօր, 15:51 Ստեփան Խաչատրյանը կազատվի քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Այսօր, 15:36 Ֆրանսիան մի քանի անգամ դիմել է ՌԴ-ին՝ առանց Կիևի մասնակցության երկխոսություն հաստատելու առաջարկով. Լավրով Այսօր, 15:27 Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները Այսօր, 15:21 Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի ենթադրյալ գնդակոծման մասին լուրերն անվանել են «շահարկում» Այսօր, 15:09 Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 15:01 Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան Այսօր, 14:53 Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Շիրակում է Այսօր, 14:33 Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (Տեսանյութ) Այսօր, 14:29 Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Այսօր, 14:21 Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է Այսօր, 14:05 Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն Այսօր, 14:00 Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. Խոսնակ Այսօր, 13:38 Պետությունը փրկելու համար անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից․ Անանյան Այսօր, 13:29 Ավարտեցի ամանորյա ուղերձս․ Սիմոնյանը կրկնօրինակում է Փաշինյանին Այսօր, 13:26 Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով Այսօր, 13:22 Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով. Սիմիդյան Այսօր, 13:14 Ո՞րն է զիջումների սահմանը, ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 13:04 Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու, նա այսօր «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց Այսօր, 12:54 Էրդողանի՝ Փաշինյանին այդ գիրքը նվիրելը նույնն է, թե բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 1 զոհ, 2 վիրավոր․ Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Այսօր, 12:29 Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը Այսօր, 12:16 «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Այսօր, 12:07 ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը Այսօր, 11:53 Սովորենք մեր արդեն սովորածը, հասկանանք մեր արդեն կարդացածը, եթե չենք սովորել, սովորենք, եթե չենք կարդացել, կարդանք․ Աննա Հակոբյանը կրկին կրթվելու կոչ է արել Այսօր, 11:35 Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Այսօր, 11:17 ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին Այսօր, 11:11 Հերթական թեստի պատասխանին սպասելիս. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել Այսօր, 11:03 Երկու տասնյակ մոպեդի ու մեքենայի անհետացման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել Այսօր, 10:45 Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե Այսօր, 10:41 Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է ցած նետվել կամրջից, հաջողվել է փրկել նրա կյանքը Այսօր, 10:38 Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկը» և այդ ուղղությամբ Երևանի ջանքերը Այսօր, 10:34 Ադրբեջանում սուգ է հայտարարվել Այսօր, 10:24 Ինչո՞ւ Նիկոլն արհեստականորեն սկսեց բանավեճի թեման, պատրաստվում է ՀՀ-ն տանել նոր փորձության. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:03 Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենը կաշխատի 07:00-ից մինչև 02:00-ն Այսօր, 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:51 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը Այսօր, 09:31 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել Այսօր, 09:25 «Փաստ». Իշխանությունը պահպանելու համար ոչ ադեկվատ դիսկուրսը որքան է շարունակելու Փաշինյանը Այսօր, 09:24 «Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար Այսօր, 09:21 «Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել Այսօր, 09:19 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան Այսօր, 09:17 «Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին Այսօր, 09:14 «Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու Այսօր, 09:12 «Հրապարակ». ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից 25/12/2024 22:15 Բոուենի հիվանդություն. բուժման տարբեր մեթոդներ կան 25/12/2024 21:57 Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին 25/12/2024 21:35 Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին 25/12/2024 21:21 Goal.com-ը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկը 25/12/2024 20:55 Առաջարկել են 5 ոստիկանի ազատել ծառայությունից 25/12/2024 20:32 ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս․ Զախարովա 25/12/2024 20:10 Մալաթիայում թմրամոլի են ձերբակալել․ կասկածում են, որ նաև մեքենաների հայելիներ է գողանում 25/12/2024 19:53 Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Հայաստանի գործող վարչախումբը ոչ մի կերպ չի հակազդում․ «Հայաքվե» 25/12/2024 19:28 Պուտինը ԱՊՀ երկրներին կոչ է արել համագործակցել 25/12/2024 19:07 Ռուսաստանին հրադադարը ձեռնտու չէ․ Լավրով 25/12/2024 18:45 Իջման Սուրբ Սեղանի առջև Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Քահանայից պատրաստության լսարանի սաներին դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճաններ են տրվել (Տեսանյութ) 25/12/2024 18:28 Բուժական սովապահության առանձնահատկությունները. Ինչ անել, որ օրգանիզմին վնաս չհասցվի 25/12/2024 18:10 Մալուխներ ու սարքավորումներ են գողացել Մասիսում գտնվող գործարանի տարածքից 25/12/2024 17:54 Հունվարի որ օրերին 12-րդ դասարանցիները պետական ավարտական քննություններ կհանձնեն 25/12/2024 17:38 Մահացել է քանդակագործ, նկարիչ Օհան Պետրոսյանը 25/12/2024 17:24 Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները 25/12/2024 17:08 «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 25/12/2024 16:53 «Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը, դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի ապրողների թվով էր հաշվարկվում»․ Արթուր Խաչատրյանը՝ նոր թանկացման մասին 25/12/2024 16:38 Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել 25/12/2024 16:30 Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ 25/12/2024 16:27 Արթիկի 17-ամյա բնակիչը 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու 25/12/2024 16:17 Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին 25/12/2024 16:15 Լևոն Քոչարյանի օգնականի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց 25/12/2024 16:08 Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Պեսկով 25/12/2024 16:00 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «անիծել» է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան 25/12/2024 15:51 Քովիդ թեստս կրկին դրական է. Փաշինյան 25/12/2024 15:43 ՀՀ-ում տրամաբանությունը «թարս է աշխատում». ամբողջ աշխարհում ընդդիմությունն է իշխանությանը կանչում բանավեճի. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:38 Բարև ձեզ, այսպես կոչված, սպորտային լրագրողներ. Փաշիկ Ալավերդյանը նեղվել էր մարզական լրագրողների քվեարկության արդյունքներից 25/12/2024 15:32 Պետք չի մութ սենյակում սև կատու փնտրել. վարչապետն ասել է, թե ինչու չի մեկնել ՌԴ. Կոնջորյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը