23/02/2021 17:30
Facebook-ը վերացնելու է Ավստրալիայում նորությունների բովանդակության սահմանափակումները
Facebook-ը և Ավստրալիայի իշխանությունները համաձայնության են եկել առ այն, որ սոցիալական ցանցում նորությունների բովանդակության տարածման սահմանափակումները կվերացվեն: Այս մասին հաղորդում է Facebook-ը:
«Մենք ուրախ ենք, որ կարողացանք համաձայնության գալ Ավստրալիայի կառավարության հետ: Այժմ մենք կարող ենք աշխատել լրագրության ոլորտում հետագա ներդրումների վրա, որը հանրությանը հետաքրքրում է, և առաջիկա օրերին կվերականգնեք Facebook-ի նորությունները ավստրալացիների համար», - ասվում է հրատարակության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ավստրալիայում կայքերի լսարանը նվազել էր այն բանից հետո, երբ Facebook-ն արգելել էր սոցիալական ցանցում նորությունների տարածումը: