23/02/2021 10:38
«Հայաստանն «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սև ցուցակում»». Վարչապետի նախկին խորհրդականն ահազանգում է հայկական օդանավի առևանգման մասին
Հայկական օդանավի առևանգու՞մ, հերթական խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն ՀՀ քաղաքացիական ավիացիայում, նման վերտառությամբ գրառում Facebook-ի իր էջում արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
«Փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին:
Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում:
Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման:
Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:
Մանրամասները հաջորդիվ։
Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սև ցուցակում»», - նշել է Ճաղարյանը։