23/02/2021 19:34
Ակցիայի մասնակիցները ոստիկանության շենքի մոտ ոստիկանապետից բացատրություն են պահանջում
Ակցիայի մասնակիցները ՀՀ ոստիկանության շենքի մոտ են: Նրանք պահանջում են ոստիկանապետին իջնել ու բացատրություն տալ ոստիկանների, իրենց բնորոշմամբ, անօրինականությունների վերաբերյալ:
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանն ակցիայի մասնակիցներին կոչ արեց շրջափակել Ոստիկանության շենքը:
«Ես այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, չեմ տեսել», - ասաց վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ մարդկանց հորդորելով բռնություն գործարդող ոստիկաններին լուսանկարել: