23/02/2021 22:13
Ամուլսարի հանքը բացելու հավանակություն կա և այն մեծ է. Նիկոլ Փաշինյան
Հետպատերազմյան իրավիճակը չի փոխել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը Ամուլսարի նկատմամբ։
«Իմ վերաբերմունքը չի փոխվել, ես այն կարծիքին եմ, ինչ եղել եմ մի տարի առաջ։ Ամուլսարի հետ կապված շատ կարևոր էի համարում անվտանգային բաղադրիչը, ասելով, որ մենք պատերազմական իրավիճակի մեջ ենք և երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր։ Եվ այդ ժամանակ մենք արժույթային խնդիրների առաջ կարող ենք կանգնել։ Այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երաշխավորում է երկրի համար վալյուտային հոսքեր», - 1in.am-ին տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ Ամուլսարի հանքը բացելու հավանակություն կա և այն մեծ է։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24