23/02/2021 12:29
Իշխան Սաղաթելյանը վնասվածք է ստացել, երբ ոստիկանները բռնի ուժով փորձել են նրան բերման ենթարկել (Տեսանյութ)
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը վնասվածք է ստացել։ Ոստիկանները նրան վնասել են, երբ փորձել են բռնի ուժով բերման ենթարկել։
«Ոչ մի բան էլ չկա, գլուխները պատին են տվել։ Թեթև բաներ ա եղել, ոչինչ։ Սա խուժանություն է, ոստիկանությունը շարունակում է ծառայել այս խուժանին։ Հատ-հատ պատասխան են տալու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։