23/02/2021 12:21
Բաղդադի «կանաչ գոտին» հրթիռակոծվել է
Երկու հրթիռ է ընկել Բաղդադի պաշտպանված «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանատներ և կառավարական շենքեր: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
Նշվում է, որ հրթիռներից ոչ մեկը ավերածություններ չի պատճառել:
«Իրաքի ՆԳՆ-ի աղբյուրը տեղեկացրել է, որ գնդակոծման ընթացքում ԱՄՆ դեսպանատան տարածքում հնչել են ազդանշաններ, սակայն հրթիռի հարվածի ստույգ վայրը դեռ պարզված չէ», - ասված է հայտարարության մեջ:
Գործող խմբավորումներից որևէ մեկը դեռ չի ստանձնել գնդակոծման պատասխանատվությունը: