23/02/2021 18:18
Էբոլայի բռնկում՝ Գվինեայում և Կոնգոյում. գրանցվել են մահեր
Էբոլայի բռնկումներ են գրանցվել աֆրիկյան երկու երկրներում՝ Գվինեայում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Հայտնի է հիվանդության 14 նոր դեպքի մասին, ինը մարդ մահացել է տենդից, գրում է Xinhua-ն:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնը (Africa CDC) հայտնում է, որ Գվինեայում և Կոնգոյում մահացության դեպքերը կազմում են 64,3%:
Կոնգոյում յոթ մարդ է հիվանդացել Էբոլայով, հաղորդվել է մահվան չորս դեպքի մասին: Գվինեան ունի վարակման յոթ դեպք և հինգ մահ:
Africa CDC-ի մասնագետները հայտարարել են, որ շտապօգնության մասնագետներ կուղարկեն Գվինեա՝ հիվանդության դեմ պայքարելու համար:
Ըստ աֆրիկյան CDC-ի՝ Էբոլա վիրուսից տուժած երկրներից ոչ մեկը մինչ այժմ չի հաղորդել ապաքինվածների մասին:
Նշվում է, որ 2014-2016 թվականներին Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի բռնկումը խլել է ավելի քան 11,3 հազար մարդու կյանք, մինչդեռ ավելի քան 28,6 հազար մարդ է հիվանդացել: