23/02/2021 10:42
Վրաստանում ձերբակալել են Սաակաշվիլիի կուսակցության ղեկավար Մելիային
Հատուկ ջոկատներն արցունքաբեր գազ են օգտագործել վրացական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակում և բերման ենթարկել դրա ղեկավար Նիկա Մելիային, հաղորդում է Sputnik Վրաստանը:
«Գրասենյակի մոտ մոբիլիզացվել են շտապօգնության և պարեկապահպանության բազմաթիվ խմբեր: Հատուկ ջոկատայինները ներխուժել են սենյակ, որտեղ գտնվում էր Մելիան, և բերման ենթարկել նրան: Իրավապահները օգտագործել են պղպեղի գազ», - հայտնում է Sputnik Վրաստանը:
Մելիան, հանդիսանալով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր ամենամեծ կուսակցության ղեկավարը, մեղադրվում է 2019-ի ամռանը Թբիլիսիում հակառուսական գործողությունների ժամանակ խորհրդարանական հարձակում կազմակերպելու համար, որը սկսվել է երկիր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցից հետո: