23/02/2021 16:55
ԱՄՆ դեսպանությունը դատապարտում է Վրաստանում ընդդիմադիր Մելիայի ձերբակալությունը
Վրաստանը ժողովրդավարությունից մեկ քայլ հետ է կատարել՝ ձերբակալելով ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային, հայտնում է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը: Մեկնաբանությունը տեղադրվել է դեսպանատան Twitter-ի էջում:
«ԱՄՆ դեսպանատունը ծայրաստիճան մտահոգված է Վրաստանի կառավարության կողմից գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդին ձերբակալելու որոշման կապակցությամբ: Վրաստանը ժողովրդավարությունից մեկ քայլ հետ է կատարել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Դիվանագիտական առաքելությունն ափսոսանք է հայտնել, որ վրացական կողմն անտեսել է ԱՄՆ-ի և այլ գործընկերների զսպման և երկխոսության կոչերը: