23/02/2021 14:00
Թբիլիսիում ընդդիմադիր կուսակցության գրասենյակի մոտ ձերբակալվել է ավելի քան 20 մարդ
Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդել է Թբիլիսիում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության ավելի քան 20 կողմնակցի ձերբակալման մասին. կուսակցության հիմնադիրը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, 21 մարդ բերման է ենթարկվել ՄԱԿ գրասենյակի մոտ ոստիկանության պահանջներին չենթարկվելու համար:
Ավելի վաղ Վրաստանի իրավապահ մարմինները հատուկ գործողություն էին իրականացրել ՄԱՇ առաջնորդ Նիկա Մելիային բերման ենթարկելու համար: