23/02/2021 11:03
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը զինծառայողներին շնորհավորել է Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները շնորհավորել են հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ հեռավոր դիտակետերում ծառայող զինծառայողներին:
Հրամանատարության կողմից զինծառայողներին հանձնվել են պատվոգրեր, ՌԴ ՊՆ գերատեսչական պարգևներ, իսկ լավագույն ծառայության արդյունքների հիման վրա արժեքավոր նվերներ:
Տոնական օրվա ընթացքում խաղաղապահ զինվորներին ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի ստեղծագործական, երաժշտական, պարային խմբերի և Ռազմավարական հրթիռների ուժերի երգի-պարի համույթի տոնական ծրագիր, որը հանդես կգա համերգային լայն ծրագրով մեկ շաբաթվա ընթացքում:
Ներկայումս ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Ապահովում են քաղաքացիական տրանսպորտային միջոցների և բնակիչների տեղաշարժը Լաչինի միջանցքով, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը, ուղեկցում և ապահովում են ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնման համար առաջադրանքներ կատարող խմբերի անվտանգությունը: