23/02/2021 10:52
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 166 դեպք, մահացել է 7 մարդ
Հայաստանում փետրվարի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 170 506 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 166-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 162 329 (+231) մարդ, այս պահին բուժվում է 4366 (-72):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3977 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3171 (+4), իսկ այլ պատճառներով՝ 806 (+3):
Վերջին մեկ օրում մահացել է 7 մարդ: