24/02/2021 13:14
Կոնստանտին Սիվկով. Փաշինյանն արտահայտվել է «Իսկանդերի» մասին քաղաքական նկատառումներից ելնելով՝ փորձելով արևմտյան գործընկերների աչքում արդարացնել իր ձախողումը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտահայտվել է «Իսկանդերների» մասին քաղաքական նկատառումներից ելնելով՝ փորձելով արդարացնել իր ձախողումն արևմտյան գործընկերների աչքում, «ВЗГЛЯД» թերթին հայտարարել է ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը:
«Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում «Իսկանդեր» համալիրների օգտագործման վերաբերյալ տվյալներ չկան: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի տարածքում ընկած հրթիռները բոլորին հայտնի են: Բաքուն ցուցադրել է դրանք», - ասել է ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը:
Փորձագետը բացատրել է, որ «Իսկանդերները» իրենց չափերով բավականին մեծ համալիրներ են:
«Դա նշանակում է, որ նրանց ընկնելը չէր կարող աննկատ մնալ թշնամու կողմից: Քանի որ Ադրբեջանը ցույց չի տվել իր տարածքում ընկած այս տեսակի որևէ հրթիռ, մենք կարող ենք եզրակացնել, որ նման դեպքեր (ընկնելու) չեն եղել», - նշել է նա:
«Բացի այդ, դժվար թե Ադրբեջանի տարածքում հայ փորձագետներ են աշխատում, որոնք վերլուծում են այնտեղ ընկած հրթիռների վիճակը և զեկուցում Փաշինյանին», - հայտարարել է Սիվկովը:
Վերլուծաբանը հիշեցրել է, որ «Իսկանդերները» արդյունավետ օգտագործվում էին Սիրիայում. «Այնտեղ բոլորը պայթել են»:
«Ուստի Հայաստանի ղեկավարը չունի որևէ ապացույց հրթիռների վատ որակի մասին», - ընդգծել է ռազմական վերլուծաբանը:
«Բացի այդ, երեքուկես ամիս է անցել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտից, և այս ամբողջ ընթացքում ոչ ոք չէր խոսում ռուսական զենքի որակի մասին: Ինչո՞ւ հանկարծ Փաշինյանը սկսեց խոսել այդ մասին: Ես այստեղ տեսնում եմ միայն քաղաքական պատճառ: Նա փորձում է արդարանալ իր արևմտյան գործընկերների աչքում ձախողման համար», - ամփոփել է զրուցակիցը: