24/02/2021 14:07
Դմիտրի Կորնև. «Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունը կամ մանրամասներ է պահանջում, կամ քաղաքական զրպարտութուն է
Հայաստանում ռուսական «Իսկանդերները» ժամանակակից զենքեր են, «Իզվեստիա» պարբերականին հայտարարել է «MilitaryRussia.ru» կայքի գլխավոր խմբագիր Դմիտրի Կորնևը։
Կորնևի խոսքով՝ «Իսկանդեր-Է» համալիրները և դրանց 9M723 տիպի բալիստիկ հրթիռները, որոնք առաքվել են Հայաստան, շատ ժամանակակից և վերջերս արտադրված զենքեր են, որոնց վրա չեն ազդում այնպիսի գործոններ, ինչպիսիք են պահպանման ժամկետը:
«Հետաքրքիր կլիներ տեսնել ադրբեջանական կողմի վկայությունը «Իսկանդերների» օգտագործման արդյունքներով: Եթե դրանցով անարդյունավետ կրակել էին, օրինակ, դեպի տարածքային թիրախներ, ինչպիսիք են բնակավայրերը, ապա դա չէր կարող որևէ շոշափելի ռազմական արդյունք տալ: Եթե որևէ ռազմական թիրախ խոցվեր, լավ կլիներ նայել արդյունքներին և հարց տալ. Կարո՞ղ էր պատերազմի ճակատագիրը փոխվել 2-4-6 ռազմական նշանակության օբյեկտների խոցմամբ», - նշել է Կորնևը:
«MilitaryRussia.ru»-ի գլխավոր խմբագիրը նշել է, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունը կա՛մ մանրամասներ է պահանջում հաստատման համար, կա՛մ քաղաքական զրպարտություն է։