24/02/2021 17:00
Մարի Էլի նախկին ղեկավար Մարկելովը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման
Մարի Էլի նախկին ղեկավարը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման և 235 միլիոն ռուբլու տուգանքի՝ կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածներով:
Այդ մասին տեղեկացնում է ТАСС-ը:
«Վերջնականապես որպես պատիժ Մարկելովին նշանակել 13 տարվա ազատազրկում խիստ ռեժիմի գաղությում՝ 235 միլիոն 280 հազար ռուբլի տուգանքով», - հայտարարել է դատավորը:
Ավելի վաղ Նիժեգորոդսկի շրջանի դատարանը Մարկելովին մեղավոր էր ճանաչել կաշառք ստանալու համար: