24/02/2021 14:13
ՌԴ ԱԻՆ-ը մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է հասցրել Լեռնային Ղարաբաղ
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը 50 տոննա քաշով մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղ, ТАСС-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
«Ռուսաստանի ԱԻՆ-ը կազմակերպել է մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի առաքումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Շինանյութեր են ուղարկվել սոցիալական ենթակառուցվածքները և բնակարանային ֆոնդը վերականգնելու համար:
Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտ է առաքվել շուրջ 50 տոննա բեռ՝ ցինկապատ պողպատ, մետաղական սալիկներ, փայտանյութ», - նշել են նախարարությունում: