24/02/2021 18:20
Իսպանիան մտադիր է տուգանքներ սահմանել պատվաստումներից հրաժարվողների համար
Իսպանական ինքնավար Գալիսիա շրջանի իշխանությունները նախատեսում են տուգանել բոլոր բնակիչներին, որոնք հրաժարվում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Տուգանքների չափը կարող է կազմել մինչև 60 հազար եվրո, գրում է The Local-ը:
Օրինագիծը, որի վրա տեղական ինքնակառավարման մարմիններն աշխատում էին նոյեմբերից, առաջարկում է մեկից երեք հազար եվրո տուգանք պատվաստում կատարելուց «չարդարացված» հրաժարվելու համար:
Եթե COVID պատվաստանյութից հրաժարվելը սպառնալիք է առաջացնում քաղաքացիների առողջության և կյանքի համար, ապա տուգանքի չափը կկազմի երեքից 60 հազար եվրո:
2.7 միլիոն բնակիչ ունեցող Գալիսիան կարող է դառնալ Իսպանիայի առաջին շրջանը, որը պարտադրում է կորոնավիրուսի պատվաստումները: