24/02/2021 14:59
Հայաստանը ֆրանսիական կողմի հետ կքննարկի հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը
Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը ֆրանսիական կողմի հետ քննարկելու և դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքները համակարգելու համար կստեղծվի աշխատանքային խումբ. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Աշխատանքային խմբի ղեկավարը 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների մասին:
Աշխատանքային խմբի ղեկավարը լինելու է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։ Խմբում ընդգրկված կլինեն նաև փոխնախարարներ, փոխվարչապետներ Տիգրան Ավինյանի ու Մհեր Գրիգորյանի խորհրդականները, Ֆրանսիայում ՀՀ դեսպանը։