25/02/2021 16:11
Բոլորդ պատրաստ եղեք, որ անհրաժեշտության դեպքում պետք է գիշերենք այս հրապարակում. Իշխան Սաղաթելյան
Բոլորդ պատրաստ եղեք, որ անհրաժեշտության դեպքում պետք է գիշերենք այս հրապարակում, «Ազատության» հրապարակում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։
«Ինքնագործունեություն չի լինելու, սադրանքների չենք տրվելու։ Տաք հագնվեք, պատրաստվեք, պատրաստ եղեք վճռական պայքարի», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը․
Նա ասաց, թե հետագա բոլոր գործողությունների մասին կհայտարարեն։