25/02/2021 16:47
Ոստիկանության բարձրաստիճան սպաները պահանջել են իշխանությունների հրաժարականը
Ոստիկանության բարձրաստիճան սպաները հանդես են եկել հայտարարությամբ և պահանջել իշխանությունների հրաժարականը։
«Պատերազմից հետո երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը շուտափույթ հանգուցալուծում է պահանջում: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում բանակի հրամանատարական կազմին և միանում ենք հայրենիքի հանդեպ մտահոգութունից ծնված հայտարարությանը: Կոչ ենք անում ոստիկանության ծառայողներին՝ չենթարկվել Նիկոլ Փաշինյանի անօրինական հրահանգներին և ուժ չկիրառել ժողովրդի դեմ:
Կոչ ենք անում հանրությանը չենթարկվել սադրանքների և ձեռնպահ մնալ պարտված իշխանությունների կյանքը երկարաձգելուն ուղղված ցանկացած քայլից: Երկրում ստեղծված իրավիճակի միակ հանգուցալուծումը իշխանությունների հրաժարականն է, կոչ ենք անում գործող իշխանություններին խաղաղ, անցնցում հեռանալ՝ ձեռնպահ մնալով երկրում իրավիճակն ապակայունացնելուց» , - նշված է հայտարարության մեջ։
- գեներալ մայոր Աշոտ Գիզիրյան
- գեներալ լեյտենանտ Արարատ Մահտեսյան
- գեներալ լեյտենանտ Գրիգոր Գրիգորյան
- գեներալ լեյտենանտ Սաշիկ Աֆյան
- գեներալ Ռաֆայել Հովհաննիսյան
- գնդապետ Իշխան Իշխանյան
- գնդապետ Կարեն Բաբաքեխյան
- գնդապետ Նվեր Հովհաննիսյան
- գնդապետ Մանվել Հարությունյան
- գնդապետ Արմեն Դաշյան
- գնդապետ Կամո Շաբոյան
- գնդապետ Անդրանիկ նիկողոսյան
- գնդապետ Ռուբեն Նազարյան
- գնդապետ Հովիկ Հակոբջանյան
- գնդապետ Մարինե Գասպարյան
- գնդապետ Հրաչ Ղուկասյան
- գնդապետ Արարատ Օվչյան
- գնդապետ Գայանե Վարդանյան
- գնդապետ Արսեն Աֆրիկյան
- գնդապետ Գառնիկ Կիրակոսյան
- գնդապետ Տիգրան Նավասարդյան
- գնդապետ Արտաշ Խաչատրյան
- գնդապետ Համլետ Մկրտչյան
- նդապետ Արմեն Խաչատրյան
- փոխգնդապետ Արմեն Մարտիրոսյան
- փոխգնդապետ Մարտին Սարգսյան
- գնդապետ Արթուր Խաչատրյան
- գնդապետ Նվեր Ավագյան
- գնդապետ Տիգրան Պետրոսյան
- գնդապետ Գևորգ Մկրտչյան