25/02/2021 17:11
Մենք պատրաստ ենք Նիկոլ Փաշինյանի արագ, անցնցում հեռացման պահանջով՝ մեկ կետով և մեկ օրակարգով հանդիպման. Իշխան Սաղաթելյան
Մենք պատրաստ ենք Նիկոլ Փաշինյանի արագ, անցնցում հեռացման պահանջով՝ մեկ կետով և մեկ օրակարգով հանդիպման ու նրա արագ հեռացման հարցի քննարկման, Ազատության հրապարակում ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
«Այդ միջանցքը և հնարավորությունը թողնում ենք: Քաղաքացիական բախում չպետք է տեղի ունենա: Ինքը պետք ա դիմում գրի, հրաժարական տա և հեռանա», - հայտարարեց նա:
Ընդդմության հավաքի մասնակիցները երթով շարժվեցին Ազգային ժողով: ԱԺ-ի մոտ նրանք իրենց պահանջը կհայտնեն, հետո նորից կվերադառնան Ազատության հրապարակ: