25/02/2021 17:37
Ընդդիմությունը որոշեց մնալ ԱԺ-ի մոտ. Բաղրամյան պողոտան բարիկադներով փակում են (Տեսանյութ)
Իշխանության հարցն ԱԺ-ում է լուծվելու, խորհրդարանի մոտ ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ հայտարարելով.
«Ուրեմն մեր շտաբն այստեղ է»:
Նա հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց Բաղրամյան պողոտան երկու կողմից փակել բարիկադներով և պատրաստ լինեն գիշերն այդտեղ մնալուն.
«Կմնանք, թող գա, թելադրենք՝ ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է հեռանա»:
Մանուկյանի խոսքով՝ պահը բաց թողնելը նշանակում է հայրենիքը կորցնել:
Հանրահավաքի մասնակիցներին նախաձեռնողները տեղեկացրեցին, որ մեկ ժամ հետո վրաններ ու վառարաններ կբերվեն:
Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ խորհրդարանը շրջափակված է.
«ԱԺ պատգամավորները կա՛մ գալիս են խորհրդարան, կա՛մ իրենց բերում ենք խորհրդարան»: