25/02/2021 13:29
ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Մարուքյան
ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ, ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում նրանց կողմից վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացնելը չի պարունակում ռազմական հեղաշրջման փորձին ներհատուկ հանցագործության, մասնավորապես՝ սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված որևէ հանցակազմի տարր։
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը պահանջում է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: