25/02/2021 14:34
Նիկոլ Փաշինյանը գնում է Էրդողանի սցենարով. հանրահավաքին կամ դրանից հետո կփորձի մտցնել արտակարգ դրություն, պարետային ժամ. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլը գնում է Էրդողանի սցենարով։ Կարծում եմ՝ հիմա սկսելու է ժողովրդի հավաքվելու իմիտացիան, որի գործընթացն, իր հանձնարարությամբ, իրականացնում է Գռզոն։ Այդ հանրահավաքին կամ դրանից հետո կփորձի մտցնել արտակարգ դրություն, պարետային ժամ: Մի խոսքով, կանի այն ամենն, ինչ արեց Էրդողանը, քանի որ Հայաստանի վիլայեթացման գործընթացն ունի անհրաժեշտ փուլեր։ Կստացվի՞՝ իհարկե ոչ։ Բայց այս ընթացքում բոլորս նորից կտեսնենք ժողովրդի դավաճաններին։ Ինչևէ։
Հ.Գ. Հիշեք, որ 21-րդն է։ Ամեն ինչ տեսաձայնագրվում է, բոլորի դեմքերը պարզ են և ապրում ենք Հայաստանում, որտեղ բոլորը ամեն ինչ գիտեն բոլորի մասին»։