25/02/2021 20:13
Փաշինյանը զանգահարել է Պուտինին. քննարկվել է Հայաստանում տիրող իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցում քննարկել են ՀՀ-ում տիրող իրավիճակը:
«Քննարկվել է Հայաստանում տիրող իրավիճակը», - հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի պահպանմանն ու օրենքի շրջանակում իրավիճակի կարգավորմանը: Ռուսաստանի ղեկավարը նաև կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել», - հավելել է Պեսկովը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: