25/02/2021 14:54
Ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զսպվածություն
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանությունն ապահովում է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունն՝ իր գործառույթներին համապատասխան:
«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների», - նշված է հաղորդագրության մեջ: