25/02/2021 15:37
Բայդենը չեղարկել է ԱՄՆ մուտքի սահմանափակման վերաբերյալ Թրամփի հրամանագիրը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղյալ է հայտարարել իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի հրամանագիրը՝ օտարերկրյա քաղաքացիների որոշակի խմբի մուտքը երկիր սահմանափակելու մասին:
«Մուտքի կասեցումն առաջ չի տանում Միացյալ Նահանգների շահերը: Ընդհակառակը, դա վնաս է հասցնում երկրին՝ ներառյալ կանխելով ԱՄՆ քաղաքացիների ընտանիքի որոշ անդամների և օրինական մշտական բնակիչների՝ այստեղ իրենց ընտանիքների միացումը», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Թրամփի այս որոշումը վնաս է հասցնում այն արդյունաբերություններին, որոնք «օգտագործում են տաղանդներ ամբողջ աշխարհից»:
Բացի այդ, նա ավելացրել է, որ նրանք, ովքեր գրին քարտ են շահել տարեկան վիճակախաղով, չեն կարողացել մուտք գործել երկիր:
2020 թվականի ապրիլին Թրամփը հրամանագիր է ստորագրել COVID-19 համավարակի ընթացքում «ԱՄՆ աշխատանքի շուկայի համար ռիսկ ներկայացնող ներգաղթյալներին» մուտքը երկիր կանխելու վերաբերյալ: