25/02/2021 17:43
«Դատախազությունը հրահանգ կատարող չէ». Բանակի գեներալները չեն ձերբակալվի
Հարթակներից հնչող ու լրատվամիջոցներից տարածվող տեղեկությունները, թե, իբր, «Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատախազությունը սանկցիա է պատրաստում, որպեսզի շտուրմի ու զինված խմբերի միջոցով սանկցիա կիրառի, մտնի ՊՆ ու ձերբակալի հայկական բանակի գեներալներին», իրականությանը չի համապատասխանում, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Դատախազությունը հրահանգ կատարող չէ և չկա առհասարակ նման բան», - նշել է Աբրահամյանը։