25/02/2021 10:14
Սի Ցզինպինը հայտարարել է Չինաստանում աղքատության դեմ «լիակատար հաղթանակի» մասին
Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հայտարարել է երկրում աղքատության դեմ պայքարում «լիակատար հաղթանակի» մասին, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Երկրի ղեկավարի խոսքով՝ աշխարհի առավել խիտ բնակեցված երկրում վերացվել է բացարձակ աղքատությունը: Այսպիսով, վերջին ութ տարիների ընթացքում աղքատության շեմից ցածր ապրող գյուղական համայնքների 98,99 միլիոն բնակիչ դուրս է եկել աղքատությունից:
«Բոլոր 832 աղքատ թաղամասերը և 128 հազար աղքատ գյուղերը դուրս են մնացել աղքատների ցուցակից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Սի Ցզինպինը դա անվանել է «հրաշք», որը «կմնա պատմության մեջ»: