25/02/2021 16:03
Թուրքիան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը
Թուրքիան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է որպես հեղաշրջման փորձ և խստորեն դատապարտում է դա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դատապարտում ենք դա: Նաև մենք խստորեն դատապարտում ենք այդ փորձը Հայաստանում: Կարելի է քննադատել, պահանջել կառավարության հրաժարականը՝ դա նորմալ է: Ոչ միայն կառավարության տապալումը բանակի օգնությամբ, այլ նույնիսկ դրա կոչն անընդունելի է», - ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Բուդապեշտում:
Նա նաև նշել է, որ Հայաստանում կայունությունը կարևոր է Լեռնային Ղարաբաղում զինադադարի համար: