25/02/2021 11:57
Հայաստանի ատոմային ոլորտի հոբելյանի առթիվ մեկնարկեց «Կյանքի էներգիա» ֆոտոմրցույթը
Հայաստանում մեկնարկել է երկրի ատոմային ոլորտի 55-ամյակին նվիրված «Կյանքի էներգիա» ֆոտոմրցույթի աշխատանքների ընդունումը: Մրցույթի կազմակերպիչներն են՝ Հայկական ԱԷԿ-ը և «Ռոսատոմ» Պետկորպորացիան՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների և Երևանում և Գյումրիում գիտության և մշակույթի Ռուսաստանյան կենտրոնների հետ համատեղ:
«Այս տարի Հայաստանը նշում է մեզ համար շատ նշանակալի ոլորտի հոբելյանը: Ուրախ եմ տեղեկացնել, որ մրցույթի աշխատանքների ընդունումն արդեն բացված է», - ասաց Մարգարիտա Բալայանը, ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության, էներգետիկայի վարչության, ատոմային էներգետիկայի բաժնի պետ:- «Այսօր մեր երկրի համար առանձնահատուկ նշանակություն ունի ատոմային տեխնոլոգիաների զարգացումը: Հայաստանում դրանց կիրառման հիմնական ոլորտը էներգետիկան է՝ ապահովելով մեզ էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը: Բայց ատոմային տեխնոլոգիաները նույնպես նպաստում են բժշկության զարգացմանը, հասցնում են գիտությունը նոր մակարդակի և կյանքն ավելի հարմարավետ դարձնում: Այս ամենը հնարավոր դարձավ մեր մասնագետների շնորհիվ և սա մեկ անգամ ևս ընդգծում է, որ մեր երկրում շատ տաղանդավոր մարդիկ են ապրում»:
Մրցույթի մասնակից կարող են դառնալ Հայաստանի բնակիչները` պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչներ, անկախ տարիքից, մասնագիտությունից և հետաքրքրություններից: Աշխատանքները կարելի է նկարահանել թվային կամ ժապավենային լուսանկարչական սարքով, սմարթֆոնով կամ նույնիսկ դրոնով և այլ սարքով՝ այսօր ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մենք ունենք անսահման հնարավորություններ:
Մրցույթի շրջանակներում հեղինակներին առաջարկվում է ներկայացնել իրենց տեակետն այն մասին, թե ինչ է «Հայաստանի էներգիան» ընդհանուր առմամբ: Մրցույթին մասնակցելու համար կարելի է աշխատանք ներկայացնել հետևյալ թեմաներով.
- Իմ երկրի ատոմային էներգիան․ լուսկանկարներ, որոնք արտացոլում են բնության և հանրության փոխհարաբերությունները ատոմային էներգետիկայի հետ;
- Հայաստանի կյանքի էներգիան․ Հայաստանի գլխավոր հարստությունը՝ մարդկանց ներկայացնող ֆոտոպատմություններ: Լուսանկարի կերպարները կարողեն լինել մարզիկներ, արվեստագետներ, գիտնականներ և այլն:
- Հայաստանի էկոլոգիան և բնությունը․ լուսանկարներ, որոնք արտացոլում են Հայաստանի բնության բացառիկ գեղեցկությունն ու բազմազանությունը, միևնույն ժամանակ դրա փխրունությունն ու խոցելիությունը:
- Հայաստանի ատոմային էներգետիկայի պատմությունը՝ արխիվային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս Հայաստանում առաջին ատոմակայանը, մարդկանց, ովքեր այդ ժամանակ աշխատում էին ատոմակայանում:
«Հրավիրում եմ բոլորին մասնակցելու «Կյանքի էներգիա» ֆոտոմրցույթին: Կրթության ոլորտի ներկայացուցիչներին և այլ ոլորտի մասնագետներին, դպրոցականներին և մեր բուհերի տեխնիկական, գեղարվեստական և այլ մասնագիտությունների ուսանողներին: Մենք հրավիրում ենք նաև լուսանկարչական ստուդիաների ուսանողներին, լրագրողներին և ֆոտոթղթակիցներին, ինչպես նաև նրանց, ովքեր պարզապես սիրում են լուսանկարել: Համոզված եմ, որ մրցույթի շնորհիվ մենք կբացահայտենք նոր տաղանդներ, և ներկայացված լուսանկարները թույլ կտան նորովի նայել Հայաստանին և ատոմային ոլորտին», - ասաց Արկադի Պապոյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ:
Պատահական չէ, որ լուսանկարների այս մրցույթն անցկացվում է Ռոսատոմի հետ համատեղ: Հայկական ԱԷԿ-ի արդիականացման գլխավոր կապալառուն է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ձեռնարկությունը « Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն է:
«Հայ գործընկերների հետ մեր համագործակցությունը ռազմավարական բնույթ ունի. միասին մենք բարձրացնում ենք ՀԱԷԿ-ի անվտանգությունը ՝ դրա աշխատանքը մինչև 2026 թվականը երկարացնելու համար: Նախագծի իրականացման ընթացքում մենք հասցրեցինք ամբողջ սրտով սիրել այս հիանալի երկիրը: Հայաստանը պայծառ արևի, զարմանալի լանդշաֆտների և ճարտարապետության, և, իհարկե, մեծ սրտով մարդկանց երկիր է: Ուրախ ենք շնորհավորել Հայաստանին այս կարևոր հոբելյանի կապակցությամբ և աջակցել «Կյանքի էներգիա» ֆոտոմրցույթին: Անհամբեր կսպասենք մասնակիցների աշխատանքներին», - նշել է Յուրի Սվիրիդենկոն `ռուսական կողմից Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնելու նախագծի ղեկավար:
Մասնակիցը կարող է իր աշխատանքն ուղարկել հետևյալ հղումով. https://forms.gle/3KTSeZoW3qK2Axfy5
Մրցույթի աշխատանքների ընդունումը բաց է մինչև մարտի 21-ը, իսկ մրցույթի արդյունքները հայտնի կդառնան ապրիլին: Ընդհանուր առմամբ, լուսանկարների մրցույթի շրջանակներում հայտարարված է 6 մրցանակ, լավագույն աշխատանքների հեղինակները կստանան պատվոգրեր և նվերների հավաստագրեր:
Ֆոտոմրցույթի կանոնների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել Lookaround Armenia՝ «Ռոսատոմ» Պետկորպորացիայի կրթական նախագծի մրցույթի էջ` https://www.facebook.com/events/771726410106951: