25/02/2021 14:19
Facebook-ն արգելել է Մյանմայի զինվորականներին օգտագործել իր պլատֆորմները
Facebook-ն արգելել է Մյանմայի զինվորականներին օգտագործել իր սոցիալական ցանցերը՝ Facebook-ը և Instagram-ը, հայտնում է Reuters-ը՝ հղում անեելով ընկերության հայտարարությանը:
«Փետրվարի 1-ի հեղաշրջումից ի վեր իրադարձությունները, ներառյալ մահացու բռնությունները, արագացրել են այս արգելքի անհրաժեշտությունը», - նշում է Facebook-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու մարդ է զոհվել ոստիկանների և Մյանմայում հեղաշրջման դեմ բողոքող ցուցարարների բախման հետևանքով:
Փետրվարի 1-ին Մյանմայի զինվորականները հեղաշրջում են իրականացրել: