25/02/2021 16:23
Չգիտեմ՝ ինչքան հիմար պետք է լինել զինվորականներին ձերբակալելու համար. Խաչատուրով
Վերջապես մեր բանակն արթանացավ ու որոշում կայացրեց, Ազատության հրապարակում ասաց ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը:
Մեկնաբանելով լուրերը, թե ինչ-որ զինված խմբեր հիմա ուզում են ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբից ինչ-որ մեկին ձերբակալել՝ Խաչատուրովը նշեց.
«Չգիտեմ՝ ինչքան հիմար պետք է լինեն, որ գնան, ձերբակալեն զինվորականներին: Նրանք պարզապես բոլորին կկապկպեն ու կբերեն այստեղ՝ հրապարակ»: