25/02/2021 13:38
Մոսկվայում կարող է ուժեղացվել Հայաստանի դեսպանության անվտանգությունը
Մոսկվայում Հայաստանի դեսպանությունը Երևանում իրավիճակի սրման մասին հաղորդագրությունների ֆոնին չի բացառում անվտանգության ուժեղացումը, РИА Новости-ին հայտնել են դիվանագիտական առաքելությունից:
«Անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն», - ասել է աղբյուրը:
Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների և երկրում ներքաղաքական իրավիճակի սրման ֆոնին, հայկական նրբանցքում գտնվող դիվանագիտական առաքելության շենքի մոտ պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացվում:
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբն ավելի վաղ պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: