25/02/2021 13:54
ՌԴ ԱԳՆ. Հայաստանի ներքին գործն է
ՌԴ ԱԳՆ-ն РИА Новости-ի համար մեկնաբանել է Հայաստանում ընթացիկ իրավիճակը՝ այն անվանելով հանրապետության ներքին գործ:
Ռուսաստանի ԱԳՆ-ն, պատասխանելով իրադարձությունները մեկնաբանելու խնդրանքին, նշել է, որ դա «Հայաստանի ներքին գործն է»:
Գերատեսչությունն ասվածին ոչ մի մանրամասնություն չի ավելացրել:
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հինգշաբթի պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և զգուշացրել նրան իր ժողովրդի դեմ ուժ չկիրառել: Փաշինյանը հայտարարել է, որ զինված ուժերի հրաժարականի պահանջից հետո աշխատանքից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Դրանից մեկ օր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Փաշինյանի առաջարկով, աշխատանքից ազատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, որը, ըստ մամուլի հրապարակումների, ծաղրում էր «Իսկանդեր» համալիրների մասին կառավարության ղեկավարի խոսքերը: