25/02/2021 12:16
ՊԵԿ-ը բացահայտել է պակաս հարկեր վճարելու դեպք
ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ինտերնետային տիրույթում գրանցված կայքը, որն իրենից ներկայացնում է տարբեր ապրանքների առուվաճառքի և ծառայությունների մատուցման կամ ստացման հայտարարությունների տեղադրման հարթակ, ունի նաև վճարովի ծառայություններ, որոնց դիմաց ստացվող գումարները հավաքագրվել են վճարային տերմինալների միջոցով և փոխանցվել են որոշ անհատ ձեռնարկատերերի բանկային հաշվեհամարներին:
ՊԵԿ-ից հայտնում են, որ ստուգման ընթացքում անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվել են հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված). շուրջ 233 մլն. դրամ լրացուցիչ հարկային պարտավորություններն ամբողջությամբ վերականգնվել են պետական բյուջե:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին՝ զերծ մնալ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր չներկայացնելու կամ դրանցում կեղծ տվյալներ ներկայացնելու եղանակով հարկեր չվճարելու հանցավոր գործունեությունից: