25/02/2021 18:24
Ֆինլանդիան մտադիր է կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն հայտարարել
Ֆինլանդիայի կառավարությունը մտադիր է արտակարգ դրություն հայտարարել երկրում՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով:
Այս մասին հայտնում է «Helsingin Sanomat»-ը:
Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմի ներդրման հիմնական պատճառը ռեստորանների աշխատանքը սահմանափակելու անհրաժեշտությունն է: Օրենսդրության շրջանակներում դա կարելի է անել միայն երկրի Սահմանադրության 23 հոդվածին դիմելով:
Ֆինլանդիայի կաբինետը հույս ունի օգտագործել այս միջոցը երկրում COVID-19 հիվանդների թվի աճը նվազեցնելու համար: