25/02/2021 10:53
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 282 դեպք, մահացել է 5 մարդ
Հայաստանում փետրվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 171 227 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 282-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 162 984 (+467) մարդ, այս պահին բուժվում է 4255 (-190):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3988 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3179 (+4), իսկ այլ պատճառներով՝ 809 (+1):
Վերջին մեկ օրում մահացել է 5 մարդ: